Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է անցկացրել բանկերի ղեկավարների հետ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման գործընթացների արդյունավետության բարձրացման, բանկային համակարգի զարգացման շուրջ: