ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթը նոր կոնգրեսի դեմոկրատների առաջնահերթ խնդիրների շարքում ներառված չէ՝ տեղեկացնում է Associated Press-ը։

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին ասել է, որ իրենք Թրամփի վարչակազմի գործունեության հետաքննության հարցում «անկազմակերպ մոտեցում» չեն ցուցաբերի՝ հասկացնելով, որ դեռեւս այդ հարցին չեն անդրադառնա։

Միաժամանակ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Քեւին Մաքքարթնին հայտարարել է, որ դեմոկրատները Թրամփի իմփիչմենթի համար հիմքեր են ստեղծում։

Այնուամենայնիվ, նորընտիր դեմոկրատ Էլիսա Սլոթքին նշել է, որ Թրամփի իմփիչմենթն իրենց օրակարգում առաջնահերթ տեղ չի զբաղեցնում