Ճապոնական Nissan ընկերության գլխավոր տնօրեն Հիրոտո Սայկավան Կառլոս Գոնայի ձերբակալման կապակցությամբ հնարավոր է համարել ֆրանսիական Renault ընկերության հետ դաշինքի վերանայումը, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Kyodo-ին:
Նշվում է, որ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Սայկանան Nissan եւ Renault ընկերությունների միջեւ հարաբերություններն «անհավասար» է անվանել:
Ինչպես նշվում է, Renault-ն ունի Nissan-ի բաժնետոմսերի 43.4 տոկոսը: Միեւնույն ժամանակ, ճապոնական ավտոընկերությունն ունի ֆրանսիական կորպորացիայի բաժնետոմսերի 15 տոկոսը եւ չունի քվեարկելու իրավունք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Nissan ընկերությունը Կառլոս Գոնային հեռացրել է տնօրենների խորհրդի, ինչպես նաեւ տնօրեն ներկայացուցչի պաշտոնից: Այս որոշումը կայացվել է ֆինանսական խարդախության կասկածանքի պատճառով Գոնայի ձերբակալման ֆոնին: Հետաքննությունը կասկածում է, որ գլխավոր մենեջերը միտումնավոր հայտարարագրերում քիչ է նշել աշխատավարձի չափը հարկերից խուսափելու համար:





























