Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն «Suddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարցրել է Արգենտինայում կայանալիք G20 գագաթաժողովում հանդիպելու հնարավորության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այո, նա հեռախոսով Էրդողաին հարցրել է՝ կարող են արդյոք նրանք հանդիպել Բուենոս Այրեսում: Էրդողանն ասաց՝ «Տեսնենք»,-ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր էր համարել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը տեղյակ էր Ստամբուլի Սաուդյան հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին:
«Ես չգիտեմ, թե ինչու է Թրամփն ասել այդ մասին: Ես չգիտեմ նաեւ, արդյոք ամերիկացիները ապացույցներ ունեն, որոնք մենք չգիտենք: «Գուցե «մեզ բավարար չէ, մենք պետք է վստահ լինենք», - հավելել է Չավուշօղլուն: