Rivian Automotive նորաստեղծ սթարթափ ընկերությունը գաղտնազերծել է իր առաջին մոդելը, որն առաջիկայում զանգվածային արտադրություն կունենա: R1T պիկապը կարող է 3 վայրկյանում 100 կմ/ժ արագության հասնել եւ հաղթահարել մինչեւ 1 մետր խորության փոսեր եւ մինչեւ 3500 կիլոգրամ քաշով կցասայլեր քարշ տալ, գրում է vesti-ն:
Նշվում է, որ պիկապը կարող է մեքենաների սկզբունքորեն նոր դաս ստեղծել, որը կարելի է պայմանականորեն «արկածների համար էլեկտրական տրանսպորտ» անվանել:
Այն կառուցված է լիովին անկախ կախոցով հատուկ մշակված պլատֆորմի վրա եւ կարող է համալրվել օդաճնշման տարրերով, որոնք թույլ են տալիս պիկապին մինչեւ 360մմ լուսաշերտի միջոցով հաղթահարել խորը փոսերը:
Rivian R1T-ը բաղկացած է միանգամից 4 էլեկտրական շարժիչներից, որոնք միասին վերցրած ունեն 760 ձիաուժ եւ 1120 Հմ:
Նորույթը կարող է 3 վայրկյանում 100 կմ/ժ արագության հասնել եւ մինչեւ 3500 կգ քաշով կցասայլեր քարշ տալ, իսկ ընթացքի պաշարը կարող է մինչեւ 640 կմ կազմել՝ կախված տեղադրված մարտկոցի տեսակից:
Պիկապի էքստերիերը տարբերվում է հետեւի եւ առջեւի յուրօրինակ լուսատեխնիկայով, իսկ ինտերիերի ստեղծման ժամանակ մասնագետները ոգեշնչվել են ժամանակակից կահույքով եւ հեռավոր արշավների հանդերձանքով:
Բացի սարքավորումներից, որոնք անհրաժեշտ են երրորդ մակարդակի ինքնավար կառավարման համակարգի գործունեության համար, Rivian R1T-ը ստացել է թվային գործիքների վահանակ եւ մուլտիմեդիա համակարգի համար մեծ էկրան:
Ընկերությունն արդեն սկսել է նախնական պատվերներ հավաքել, որոնց համար 1000 դոլար դեպոզիտ է պահանջվում, իսկ պիկապի գինը կսկսվի 61,500-դոլարից (400 ձիաուժ շարժիչի համար նախատեսված տարբերակի համար): R1T-ը նախատեսվում է արտադրել Իլինոյիս նահագում գտնվող գործարանում, որը ընկերությունը Mitsubishi-ից է գնել, իսկ առաջին մատակարարումները պետք է սկսվեն 2020 թվականին:





























