Ստրասբուրգի դատարանը չի քննել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի բողոքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը «Բեռլուսկոնին ընդդեմ Իտալիայի» (N58428 / 13) գործով իր որոշման մեջ ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում գործը ցուցակից հանելու մասին: Հաղորդագրությունում նշվում է, որ  «որոշումը վերջնական է»:

«Գործի բոլոր հանգամանքները, մասնավորապես 2018-ի մայիսի 11-ին դիմումատուի  վերականգնումը հաշվի առնելով, ինչպես նաեւ բողոքը հետ կանչելու իր ցանկությունը, դատարանը հանգել է հատուկ հանգամանքերի բացակայության մասին եզրահանգման, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին եւ 37 § 1 հոդվածին համապատասխան չեն պահանջում գործի հետագա վերանայում, որոշում է գործը ցուցակից բացառել», — նշվում է հաղորդագրությունում:

Այս տարվա ապրիլին դատարանը հաղորդել էր, որ  «Եվրոպական դատարանի մարդու իրավունքների պալատը, ուր ուղարկվել է «Բեռլուսկոնին ընդդեմ Իտալիայի» (N58428 / 13) հարցումը, հայտնել էր, որ մտադիր է գործը փոխանցել Մեծ պալատին»:

Բեռլուսկոնին Իտալիայի դեմ դատարան էր դիմել 2013 թ. նոյեմբերի 27-ին: Ազգային Սենատը հարկերից խուսափելու մեղադրանքների կապակցությամբ դադարեցրել էր Բեռլուսկոնիի՝ սենատորի մանդատը: Բեռլուսկոնին համարել էր, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածը (բացառապես օրենքի հիման վրա պատիժ), Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածը (ազատ ընտրությունների իրավունքը) եւ 13-րդ հոդվածը (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք): Բողոքը ՄԻԵԴ էր ուղարկվել 2013-ի սեպտեմբերի 10-ին: 2016-ի հուլիսի 5-ին դիմումը փոխանցվել էր Իտալիայի կառավարության կողմից: