Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասնակիցները չէին կարող ինքնուրույն գործել։ Այս մասին գերմանական Suddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա հիշեցրել է, որ «շատերն են կարծում, թե դրա պատասխանատուն թագաժառանգ արքայազնն է», եւ չի բացառել, որ նա նախօրոք իմացել է այդ մասին։
ԱԳ ղեկավարն ասել է, թե անձամբ է լսել Խաշոգջիի սպանության ձայնագրությունները, որտեղ Էր Ռիադից եկած դատական բժիշկը գործողությունների կիզակետում է։ Նախարարը հավելել է, որ «դատական բժիշկը մարմինն անդամահատելիս երաժշտություն է պահանջել եւ այդ գործընթացից հաճույք է ստացել»։




























