Մարանելոյում ներկայացվել է Ferrari SP3JC անվանմամբ յուրահատուկ սպայդերը։ Այս մեքենայի մասին տեղեկությունները քիչ են, սակայն ենթադրվում է, որ այն կառուցվել է գործարար Ջոն Քոլինզի պատվերով, ով հանդիսանում է իտալական ապրանքանիշի դասական սպորտային մեքենաների վերավաճառքով զբաղվող ընկերության հիմնադիրը, փոխանցում է Motor-ը։

Սուպերքարը կառուցվել է մեկ օրինակիով։ Դատելով նկարներից՝ կառուցման ժամանակ օգտագործվել են Ferrari 812 Superfast սուպերքարից եւ նրան նախորդած F12berlinetta-ից տարրեր։ Այսպես, հին կուպեից վերցվել են լուսարձակներն ու ինտերիերի տարրեր, իսկ նորից՝ լույսերը։