Չնայած երեքշաբթի Դոնալդ Թրամփը զինվորականներին հավաքել էր Սպիտակ տանը, սակայն չի այցելել հիվանդանոց կամ ռազմաբազա՝ ինչպես սուրբծննդյան ավանդույթով ընդունված է, փոխանցում է Americaru–ն։

Թրամփը խախտել է բազմամյա ավանդույթը, որի դեպքում նախագահը ոչ միայն հավաքում է ԱՄՆ զորքերի ներկայացուցիչներին, այլ նաեւ այցելում նրանց տեղակայման վայրեր եւ վիրավորված զինվորներին։ Թրամփը դա արել էր նախորդ տարի՝ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին նա այցելել է վիրավոր զինվորներին Ուելթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնում։

Այս տարի կառավարության աշխատանքների դադարի եւ այլ խնդիրների ֆոնին Թրամփը 2002 թվականից ի վեր դարձել է առաջին նախագահը, որը Սուրբ ծնունդին չի հանդիպել զինվորականների հետ։