Թագավորական ընտանիքի բրիտանացի փորձագետ Ռիչարդ Ֆիտցվիլյամսը պատմել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի Սուրբ Ծննդյան թաքնված ենթատեքստով ուղերձի մասին, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Express-ին:
Փորձագետն ուշադրություն է հրավիրել ընտանեկան լուսանկարի վրա, որը դրված է այն սեղանին, որի մոտ կանգնած է թագուհին: 1949-ի նկարում նա պատկերված է իր ամուսնու՝ արքայազն Փիլիպի եւ արքայազն Չարլզի որդու հետ: Ֆիտցվիլյամսի խոսքերով, այդ լուսանկարը խորհրդանշում է «ազգերի բաժանման ժամանակաշրջանում միասնության եւ ապրումակցման կոչ»:
«Մենք ապրում ենք անկայուն եւ անկանխատեսելի ժամանակներում, եւ միապետությունը հատկապես կարեւոր է որպես ազգային միասնության խորհրդանիշ», - ընդգծել է փորձագետը:
Նա նաեւ նշել է, որ լուսանկարը, որտեղ ինքը՝ թագուհին երիտասարդ, է եւ արքայազն Չարլզն էլ դեռ երեխա է, ակնարկում է ժառանգորդի 70-ամյակը, ինչպես նաեւ հենց իր՝ Էլիզաբեթի երկարաժամկետ կառավարումը:





























