Իսրայելական F-16 ինքնաթիռները նախօրեին մասնակցել են սիրիական օբյեկտների վրա գրոհներին, ինչն ուղղակի սպառնալիք է ստեղծել երկու քաղաքացիական ինքնաթիռների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքերով՝ իսրայելական ՌՕՈՒ գրոհները տեղի են ունեցել Բեյրութում (Լիբանան) եւ Դամասկոսում (Սիրիա) քաղաքացիական ինքնաթիռների վայրէջքի պահին։
«Ողբերգության կանխման համար սիրիական կառավարական զորքերի կողմից ՀՕՊ միջոցներով սահմանափակումներ են մտցվել, ինչը թույլ է տվել ավիադիսպետչերներին հեռացնել ինքնաթիռը վտանգավոր վայրից եւ ուղղորդել այն Խմեյմիմի պահուստային օդակայան»,- ասել է Կոնաշենկովը։
Նա հայտնել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 16 կառավարելի ավիառումբերից 14-ը, որ կիրառել է իսրայելական ավիացիան։
Կոնաշենկովի տվյալներով սիրիացի երեք զիծառայողներ վիրավորվել են։





























