ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան, ողջունել են Գերմանիայում ամերիկացի զինվորականներին: Սա մեկ օրում արտասահմանում գտնվող զորքերին Թրամփի երկրորդ այցելությունն է:
Նա Ռամշթայնում կանգառ է կատարել Իրաքից ճանապարհին, փոխանցում է AP-ն:
Որոշ զինծառայողներ «Ամերիկան կրկին մեծ կդարձնենք» գրառմամբ գլխարկներ էին բերել, որպեսզի Թրամփը դրանց վրա ստորագրի:
Թրամփն ավելի վաղ չհայտարարված այցով այցելել էր Իրաքում գտնվող ամերիկյան բազա:





























