Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդիի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Բաղդադ կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը չի կայացել կազմակերպման մոտեցումների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նախարարների խորհրդի նախագահ Ադել Աբդել Մահդիի եւ ԱՄՆ նախագահի միջեւ նախատեսված էր պաշտոնական ընդունելություն եւ հանդիպում, սակայն հանդիպման կազմակերպման վերաբերյալ անհամաձայնությունը այն հեռախոսային խոսակցությամբ փոխարինելուն հանգեցրեց», - ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Իրաքի առաջնորդի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Մահդին եւ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են անվտանգության հարցերը եւ Սիրիայից զորքերի դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ նախագահի հրամանը:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Իրաքի ղեկավարը ԱՄՆ նախագահին հրավիրել է այցելել Բաղդադ, իսկ Թրամփն, իր հերթին, Մահդիին հրավիրել է  Վաշինգթոն: Սակայն, չի նշվում՝ արդյոք Իրաքի վարչապետը ընդունել է ԱՄՆ նախագահի հրավերը:

Մինչդեռ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը նախկինում ասել էր, որ Մահդին համաձայնվել է Թրամփիի հրավերին՝ հաջորդ տարի այցելել Վաշինգթոն:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ նախագահը անվտանգության խնդիրների եւ նախատեսվող հանդիպման մասին ուշ զգուշացնելու պատճառով չի կարողացել հանդիպել Իրաքի վարչապետի հետ Բաղդադ կատարած այցի ընթացքում:

ԱՄՆ նախագահ Թրամփի այցի մասին նախապես չէր հայտարարվել, չորեքշաբթի երեկոյան նշել էր Սպիտակ Տունը: «Նախագահ Թրամփը եւ նրա կինը Սուրբ ծնունդին՝ ուշ երեկոյան, մեկնել էին Իրաք` զինվորականների եւ նրանց  հրամանատարների հետ շփվելու, հաջող ծառայության համար շնորհակալություն հայտնելու եւ Սուրբ Ծնունդը շնորհավորելու համար», - նշվում է հաղորդագրությունում:

Ըստ Associated Press-ի՝ Վաշինգթոնից նախագահի ինքնաթիռի մեկնումը առավելագույն գաղտնիության պայմաններում  է անցկացվել: Չորեքշաբթի երկոյան  ինքնաթիռը վայրէջք էր կատարել Բաղդադում:

Թրամփի այցը Իրաք կայացավ մեկ շաբաթ այն այն հայտարարությունից, որ ԱՄՆ-ն Սիրիայից զորքերը դուրս կբերի: