Աթենքն ու Նիկոսիան ուշադիր հետեւում են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերջին զարգացումներին երկու երկրների նախագահների՝ Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո, որին հաջորդել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Թրամփի որոշումը:
Այս մասին հայտնում է Ekathimerini-ն ՝ հղում անելով Հունաստանի կառավարության աղբյուրներին:
Աղբյուրների խոսքով՝ թեեւ այդ իրադարձությունն ինքնին անհանգստություն չի առաջացնում, Հունաստանը եւ Կիպրոսը փորձում են հասկանալ, թե ինչպես այդ որոշումը կանդրադառնա տարածաշրջանի վրա եւ ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո ինչպիսին կլինի Թուրքիայի դիրքորոշումը:
Սակայն, նույն աղբյուրները նշել են, որ շատ վաղ է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները կապել է Էգեյան ծովի լարվածության հետ:





























