Չինաստանը հուլիսի 1-ից կսահմանափակի պղնձի ջարդոնի եւ ալյումինիումի ներմուծումը, հայտարարել է ՉԺՀ էկոլոգիայի նախարարությունը, տեղեկացնում է Ռոյթըրը։
Հայտարարության համաձայն՝ պղնձի ջարդոնը եւ ալյումինիումը կհանվեն որպես հումք օգտագործվող պինդ թափոնների անսահմանափակ ցուցակից եւ կավելացվեն սահմանափակ ներմուծման ցուցակում։
Համապատասխան գերատեսչությունները զբաղվում են վերամշակված պղնձի եւ ալյումինիումի չափորոշիչների մշակման ուղղությամբ։ Ազգային չափորոշիչներին համապատասխանող պղինձը եւ ալյումինիումը չեն համարվի ամուր թափոններ եւ կարող են ներմուծվել որպես սովորական ապրանքներ։
Թափոնների ներմուծման սահմանափակումները «աղտոտվածության դեմ պատերազմի» մասն են կազմում, որն սկսվել է 2017թ., եւ որի նպատակն է մաքրել տնտեսությունն ու վերամշակման ուղղորդել հայրենական ընկերություններին։




























