Հնագույն հուշարձանների հարցերով եգիպտական նախարարության առաքելությունը Եգիպտոսի պատմության հռոմեական ժամակաշրջանի սարկոֆագներ է հայտնաբերել Միջերկրական ծովի ափամերձ տարածքում գտնվող Դումյաթ քաղաքի Թել-ադ-Դեյր շրջանում, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն:
«Հայտնաբերվել են մի քանի կարմիր գույնի օվալաձեւ կավե սարկոֆագներ, որոնք թվագրվում են հռոմեական ժամանակաշրջանին»,-ասվում է հնագույն հուշարձանների հարցերով նախարարության հաղորդագրության մեջ:
Ըստ հնագույն հուշարձանների Գերագույն խորհրի գլխավոր քարտուղար Մուստաֆա ալ-Վազիրի՝ որոշ սարկոֆագների վրա նկատելի են մարդկանց դիմագծեր, իսկ մյուսների վրա՝ ինժեներական կառույցների պատկերներ: Սարկոֆագներում հայտնաբերվել են հանգուցյալների մնացորդներ:
Պեղումների ժամանակ գտնվել են նաեւ կավե սպասքի հարյուրավոր նմուշներ եւ ոսկերչական զարդեր: Մասնավորապես, հայտնաբերվել են խաղողի վազի պատկերումներով մատանիներ:




























