Հարավային Կորեայի սուպերմարկետներում ու առեւտրային կետերում կարգելեն պլաստիկ փաթեթները, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։

Սահմանափակումը ուժի մեջ կտնի 2019 թվականի հունվարի 1-ին, եւ կվերաբերի շուրջ 11 հազար սուպերմարկետների ու 2 հազար աութլեթների։ Այժմ պլաստիկ տոպրակների փոխարեն գնորդներին պետք է առաջարկեն թղթից կամ  կտորից տոպրակներ։ Պլաստիկ տոպրակները կթույլատրվեն միայն մսի եւ ձկան դեպքում։  

Օրենքի խախտման դեպքում խանութներին սպառնում է 3 մլն վոնի չափով տուգանք (շուրջ 2,6 հազար դոլար)։ Այս պահին հարավկորեական խանութներում գործում է անվճար պլաստիկ փաթեթների արգելք, դրանք կարելի է միայն գնել։