Բանգլադեշի գործող  վարչապետ Շեյխ Հասինայի գլխավորած դաշինքը հաղթանակ է տարել ընտրություններում, հայտնում է Fox News-ը։

Կիրակի օրը անցկացված ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել վարչապետի 288 կուսակիցներ, որը թույլ կտա նոր կառավարություն ձեւավորել։

Ընտրական կոմիտեի քարտուղար Հելալ Ուդդին Ահմեդը ձայների հաշվարկը ավարտել է երկուշաբթի առավոտյան։

Միաժամանակ, նախկին նախագահ Էրշադի գլխավորած Ջաթիա կուսակցությունը խորհրդարանում ներկայացված կլինի 20 պատգամավորներով։ Հայտնի իրավաբան Քամալ Հուսեյնի գլխավորած ընդդիմադիր դաշինքը ստացել է ընդամենը 7 տեղ։

Ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները, իսկ Հուսեյնը պահանջում է նոր ընտրություններ անցկացնել։

Նշենք, որ նախօրեին Բանգլադեշի խորհրդարանական ընտրություններին սպանվել են ավելի քան 12 մարդ, որին հաջորդել է Հասինայի հազարավոր հակառակորդների ձերբակալությունների ալիքը։