Մեքսիկայում խողովակատարի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 96-ի, հայտնում է Universal-ը:
Միաժամանակ, նշվում է, որ եւս 48 մարդ հիվանդանոցներում են: Ավելի վաղ հաղորդվում էր 91 զոհվածի մասին:
Մեքսիկայում արտակարգ պատահարը տեղի է ունեցել հունվարի 19-ին: Իշխանությունների տեղեկություններով՝ պատահարի պատճառը կարող էր լինել Pemex ընկերության խողովակատարի վրա ապօրինի ներփորվածքը:
Երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հանձնարարել է օգնություն ցույց տալ զոհերի ընտանիքներին եւ տուժածներին:




























