Մեքսիկայում խողովակատարի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 109-ի՝ մամուլի ասուլիսում հայտնել է երկրի առողջապահության նախարար Խորխե Ալկոսերը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Իդալգո նահանգում հունվարի 18-ի երեկոյան Տուսպան-Տուլա խոշոր խողովակատարի հզոր պայթյուն էր տեղի ունեցել, երբ հարյուրավոր մարդիկ բենզին էին գողանում։ Մեքսիկական պետական նավթային Pemex ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել խողովակը անօրինական կտրելու հետեւանքով։ Մարդիկ տարաներով եկել են արտահոսքի կամ մտադրված հատման վայր՝ լցնելու դրանք, երբ տեղի է ունեցել պայքյունը։