Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մի հեռուստահաղորդման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի նախագահի աջակցությանը իրեն ու Վենեսուելայի ժողովրդին։

Թուրքական Sabah–ի փոխանցմամբ՝  Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե Թուրքիայի նախագահի հայտարարությունն իր համար անակնկալ չի եղել։ «Մենք վստահում ենք Էրդողանի եւ թուրք ժողովրդի միասնությանը»,–ասել է Մադուրոն։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի նախագահ Մադուրոյին։