ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Starbucks սրճարանների ցանցի գլխավոր տնօրեն Հովարդ Շուլցն այդքան կամք չունի, որ հաղթի իրեն առաջիկա նախագահական ընտրություններում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Twitter-ում նախագահի էջը։
Ավելի վաղ CBS ալիքի «60 Minutes» հաղորդման ժամանակ Շուլցը հայտնել էր, թե մտադիր է մասնակցել 2020թ․ նախագահական ընտրություններին՝ որպես անկախ թեկնածու։
ԱՄՆ նախագահը նաեւ հույս է հայտնել, որ իրեն պատկանող Trump Tower-ում գործող Starbucks սրճարանը շարունակում է վճարել վարձակալման գումարը։



























