Լոս Անջելեսի քաղաքապետ (Քալիֆորնիա նահանգ) Էրիկ Գարսետին, որը համարվում է 2020-ի նախագահական մրցարշավի հավակնորդենրից մեկը, չի մասնակցի երկրի ղեկավարաի պաշտոնի համար պայքարին: Այս մասին նա ասել է երեքշաբթի՝ ելույթ ունենալով քաղաքապետարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես որոշում եմ ընդունել չմասնակցել 2020 թվականին նախագահի պաշտոնի համար մրցարշավին», -ասել է Գարսետին՝ որի խոսքը մեջբերում է Associated Press-ը:

Քաղաքապետը նշել է, որ նրա համար տվյալ որոշումը հեշտ չէր, սակայն նա եկել է այն եզրակացության, որ ցանկանում է իր ներկայիս պաշտոնում մնալ:

«Ես գիտակցել եմ, որ դա այն է, ինչով ես ցանկանում եմ զբաղվել: Դա այն տեղն է, որտեղ ես պետք է լինեմ»,- հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան լրատվամիջոցները եւ մեկնաբանները բազմիցս  47-ամյա դեմոկրատ Գարսետիին նախագահական մրցարշավի համար ամենասպասելի  հավակնորդներից են անվանել:

Politico-ն հաղորդում է, որ քաղաքապետն իսկապես հակվում էր երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտքին, սակայն վերջերս կայացած Լոս Անջելեսի ուսուցիչների գործադուլը եւ նրանց արհմմիության հետ բանակցությունները զգալի ժամանակ եւ ռեսուրս պահանջեցին նրանից, ուստի հնարավոր նախագահական քարոզարշավի համար ցանկացած նախապատրաստություն դադարեցվեց:

ԱՄՆ-ի 59-րդ նախագահական ընտրությունները կկայանան 2020 թ. նոյեմբերի 3-ին: