Լատվիայի Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն   (KNAB) Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի գրասենյակում եւ նստավայրում խուզարկություններ է կատարում, գրում է  LSM-ն՝ հղում անելով աղբյուրներին:

Նշվում է, որ խուզարկությունները կատարվում են Ռիգայի դումայի նրա աշխատասենյակում եւ նստավայրում: Իրավապահները Ուշակովի աշխատասենյակից դուրս են հանել մի քանի պորտֆել եւ փաստաթղթերի թղթապանակներով պոլիէթիլենային տոպրակներ:

Իրավապահների նեերկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը:

Ընդդիմադիր «Միասնություն» կուսակցությունից  Վիլնիս Կիրսիսն իր հերթին ասել է, որ ընդդիմությունը ստորագրություններ է հավաքում Ուշակովի հրաժարականի նպատակով հանրահավաք անցկացնելու համար, գրում է Gazeta-ն: