Սառա Սանդերսը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամլո քարտուղարը, կարծում է, որ իր առաջնորդն ընտրվել է Աստծո օգնությամբ: Այս մասին նա հայտարարել է CBN հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է «Գազետան»:

Սանդերսը կարծիք է հայտնել, որ Տերը պարբերաբար «կանչում է» իրեն անհրաժեշտ մարդկանց, որպեսզի նրանք անհրաժեշտ պահին որոշակի դեր խաղան:

«Կարծում եմ՝ Տերը կամեցավ, որ Դոնալդ Թրամփը դառնա նախագահ», - ասել է Սանդերսը:

Մամլո քարտուղարը նաեւ տեսակետ է հայտնել, որ Թրամփը իրականացրել է «ցնցող» աշխատանք՝  «աջակցելու» կյանքի այն ոլորտներին, որոնք անհանգստացնում են հավատացյալներին: