Կանադայի իշխանություններն իրենց կուբայական դեսպանատնից ետ են կանչում դիվանագետների կեսին, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով Կանադայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:
Կանադայի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ նման քայլի են դիմել, քանի որ իրենց դիվանագետները բողոքում են «խորհրդավոր» առողջական խնդիրներից: 2017 թվականի սկզբից տասնչորս դիվանագետների մոտ ախտորոշվել էին տարբեր ախտանիշներ, որոնք չեն հուշել որևէ կոնկրետ հիվանդության մասին:
Նշվում է, որ Հավանայում կանադական դեսպանատան 16 դիվանագետներից 8-ը կմեկնեն, հաղորդում է «Գազետան»:



























