2018 թվականի վերջին եռամսյակում Իտալիայում տնտեսական աճը  նվազել է 0.2 տոկոսով՝ նախավերջին եռամսյակի համեմատ եւ երկիրը ռեցեսիա է ապրում: Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, գրում է BBC-ն:

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի խոսքով՝ ՀՆԱ-ի նվազեցումը կշարունակվի նաեւ 2019-ին:

ԵՄ երկրների թվում Իտալիան ամենամեծ պարտքն ունի՝ ավելի քան 2.3 տրիլիոն եվրո, ինչը աշխարհում չորրորդ խոշորագույն պարտքն է համարվում: