Եվրոպական խորհրդարանը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի լեգիտիմ ժամանակավոր նախագահ: Այս մասին հաղորդվում է Եվրախորհրդարանի կայքում: 

Եվրապատգամավորները 439 կողմ, 104 դեմ եւ 88 ձեռնպահ ձայներով հավանություն են տվել համապատասխան բանաձեւին:

Եվրախորհրդարանը Եվրամիության դիվանագիտական ծառայությանը եւ ԵՄ երկրներին կոչ է արել համանման որոշում ընդունել: