ԱՄՆ-ն առաջիկա օրերին, ըստ ամենայնի, կհայտարարի ՌԴ-ի հետ ՓՄՀՀՊ-ի շրջանակում իր պարտավորությունների կասեցման մասին, քանի որ երկկողմ բանակցությունները արդյունք չեն տվել, գրում է Reuters-ը:
«Ռուսաստանցիները դեռ չեն խոստովանում, որ խախտում են պայմանագիրը», -ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի սպառազինությունների եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Անդրեա Թոմփսոնը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ սպասում է Մոսկվայի եւ Վաշինգթոնի բանակցությունների շարունակությանը:
ԱՄՆ-ն ՌԴ-ին մեղադրում է թեւավոր հրթիռների ստեղծման մեջ, ինչը ՓՄՀՀՊ-ի խախտում է եւ սպառնում է դուրս գալ պայմանագրից: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:





























