Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել ընդունել իր արդյունաբերական զարգացումն այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները հայտարարել են, որ Պեկինը գողանում կամ կրկնօրինակում է արտասահմանյան տեխնոլոգիաները՝ հայտնում է AP-ն։

«Բոլորովին ահիմն է պատահական մեղադրանքներ առաջադրելը»,- հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը։

«Միացյալ Նահանգները համաշխարհային տերություն են՝ տեխնոլոգիաների տեսակետից, մենք դա ընդունում ենք։ Սակայն մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ը կարող է բաց եւ համընդգրկուն դիրքերից տեսնել այլ երկրների գիտատեխնիկական առաջընթացը։ Նրանք պետք է մյուսներին եւս թույլ տան առաջընթաց ապրել, իրենց զարգացնել»,- ասել է Շուանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքների մասին զեկույցում նշվում է, թե Չինաստանը ամենամեծ կոմերցիոն եւ ռազմական սպառնալիքն է ներկայացնում Միացյալ Նահանգներին։