Այսօր՝ հունվարի 31-ին, այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Անդրադառնալով Սփյուռքի նախարարության օպտիմալացմանը, նա առանձնացրեց կրթության հարցը. «Սփյուռքի կրթական օջախների համար ուղարկվում են դասագրքեր, բայց Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումը իրականացվում է Կրթության և գիտության նախարարությունը: Շատ հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ ուսուցիչները վերապատրաստվում են մի ծրագրի շրջանակում՝ մի նախարարության կողմից, իսկ նրանք դասագրքեր են ստանում ուրիշ նախարության կողմից»,- նշեց նա:
Ըստ վարչապետի՝ կրթության հարցով զբաղվողը պետք է լինի կրթության նախարարութունում, որովհետև եթե կրթության հարցով մի քանի նախարարություններ են զբաղվում, ապա ներուժը ցրվում է. «Այնպես է ստացվել, որ Սփյուռքում հայկական կրթության մի քաղաքականություն ենք վարում, Հայաստանում՝ մեկ այլ, դա նշանակում է, որ մեր ինքնությունն իրարից հեռացնում ենք, կարծում եմ՝ մեր խնդիրը պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի քաղաքացու ինքնությունն իրար մոտեցնելը»,- ասաց նա:





























