ԱՄՆ-ը վճռականորեն մերժում է Մեքսիկայի, Ուրուգվայի եւ Վատիկանի առաջարկները՝ միջնորդ հանդես գալ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ ընդդիմության առաջնորդ, իրեն նախագահ հռչակած Խուան Գուայդոյի միջեւ երկխոսության համար։
Ինչպես տեղեկացնում է AP-ը, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ «մենք մերժում ենք ցանկացած խոսակցություն ջանքերի ցանկացած տեսակի մասին, որոնք թույլ կտային Մադուրոյին պահպանել իշխանությունը»։
Պաշտոնյան կրկնել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումն այն մասին, որ Մադուրոն «այլեւս երկրի նախագահը չէ»։
Մեքսիկան եւ Ուրուգվայը ավելի վաղ հայտարարել էին, որ փետրվարի 7-ին միջազգային կոնֆերանս կանցկացնեն, որպեսզի քննարկեն վենեսուելական ճգնաժամը։ Երկու երկրները չեն ընդունում Գուայդոյին որպես նախագահ։



























