PSA ավտոկոնցեռնի նախկին դիզայներ Տակումի Յամամոտոն ստեղծել է ավտոմեքենայի մոդել Դեւիդ Բոուիի ստեղծագործության պատվին, հաղորդում է MIGnews-ը՝ հղում կատարելով GTspirit-ին:

Դիզայներն առաջին էսքիզն արել էր դեռեւս 1997 թվականին: Յամամոտոն ստեղծել է ալգորիթմ, որը թարգմանել է Բոուիի երգերի հիմնական բառերը դիզայնի լեզվով:

Յամամոտոյին ավտոմեքենայի ստեղծման մեջ օգնել է նրա նախկին գործընկեր, մոդելյոր եւ արդյունաբերական դիզայներ Սիրիլլ Անսելին, գրում է GTspirit-ը:

Ավտոմեքենան տպագրվել էր աշխարհում ամենամեծ Massivit 1800 3D-տպիչով, որը պատկանում է Marie 3D ֆրանսիական ընկերությանը: