Հազարավոր ցուցարարներ Մեխիկոյում երթ են կազմակերպել շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստ եւ լրագրող Սամիր Ֆլորենս Սոբերանեսի սպանությունից հետո՝ հայտնում է BBC News-ը։

Սոբերանեսին սպանել են նրա սեփական տանը՝ գլխին երկու կրակոցով։

Ցուցարարները «Սամիրը չի մահացել, նրան կառավարությունն է սպանել», «Սամիրը ողջ է», «Արդարություն Սամիրի համար» գրառումներով պաստառներ են տարել։

Լրագրողի սպանության պատճառը հայտնի չէ, սակայն դատախազությունը համարում է, որ այն կազմակերպված հանցավորության հետ է կապված։

Սոբերանեսը սպանվել է բույսերի հարցով հանրաքվեից մի քանի օր առաջ։

Նշվում է, որ շրջակա միջավայրի պաշտպանության մասին սպանվածի դիրքորոշումը ամբողջովին հակասում էր կառավարության ներկայացուցիչների դիրքորոշմանը։