Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Անտուան Սոմդան (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ այդ ուղղությամբ քայլերի ակտիվացումը:
Հանրապետության նախագահը եւ նորանշանակ դեսպանը խոսել են փոխգործակցության զարգացման հնարավորությունների մասին, կարեւորել համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը։





























