ԱՄՆ-ը քննադատել է Կուբայի նոր սահմանադրության հաստատման հարցով հանրաքվեն։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ նշվում է, որ «ողջ գործընթացը նշանավորվել է մանրամասն կառավարվող քաղաքական թատրոնով եւ հասարակական քննարկումների ճնշմամբ»։
«Այս փաստաթուղթը նաեւ չի կարող երաշխավորել կուբացի ժողովրդի հիմնական ազատությունները։
Թեեւ ռեժիմը պնդում է, որ քվեարկությունը եղել է ժողովրդավարական, կուբայական իշխանությունները կալանավորել են տասնյակ դիտորդների եւ խաղաղ ցուցարարների՝ բռնագրավելով նրանց հեռախոսները եւ այլ սարքեր․․․ Մենք վստահորեն դատապարտում ենք խաղաղ ցույցերը լռեցնելու փորձերը, որոնք ցույց են տալիս, որ Կուբայի առաջնորդները վախենում են կուբացի ժողովրդից։
Մենք համառորեն կոչ ենք անում ողջ աշխարհի դեմոկրատներին միավորվել մեզ հետ, որպեսզի սատարենք Կուբայի ժողովրդին եւ ժողովրդավարական բարեփոխումների նրա խաղաղ կոչերը»,- ասվում է հայտարարության մեջ։





























