Թուրքական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են արել թուրքական իշխանություններին դադարեցնել այսպես կոչված «քաղաքացիական հասարակության ահաբեկման եւ քրեական հետապնդման արշավը» այն բանից հետո, երբ դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել 16 հայտնի ակտիվիստների նկատմամբ, հաղորդում է Fox News-ը:
Թուրքական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ դատախազները ցմահ ազատազրկման են ձգտում գործարար-բարերար Օսման Քավալայի եւ 15 անձանց նկատմամբ, որոնց նրանք մեղադրում են «կառավարությունը տապալելու փորձի մեջ»՝ 2013 թ. զանգվածային հակակառավարական բողոքներին աջակցելու համար:
Ստամբուլում հանդիպման ժամանակ ինը իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում Amnesty International-ը, մեղադրանքներն անվանել են «անհեթեթ»: Նրանք ասել են, որ Թուրքիան պարտավոր է միջազգային իրավունքի համապատասխան պաշտպանել իրավապաշտպաններին:
Նշենք, որ Օսման Քավալան հայտնի է նրանով, որ պաշտպանում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները: Ստամբուլի տպարանում, որը պատկանում էր իրեն, մասնավորապես, հրատարակվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներ եւ սգո միջոցառումներ են կազմակերպվել:




























