ՆԱՏՕ-ն քննարկում է չինական տեխնոլոգիական հսկա Huawei-ի սարքավորումների անվտանգության հետ կապված մտահոգությանն ի պատասխան ինչ-որ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի 29 դաշնակիցներից ոմանք մտահոգություն են հայտնում Huawei-ի կապակցությամբ՝ քննարկելով 5G ցանցի ենթակառուցվածքում ներդրումների հավանականությունը:
«ՆԱՏՕ-ն շատ լուրջ է վերաբերում այդ խնդիրներին», - նկատել է նա: Ստոլտենբերգը նշել է, որ դաշնակիցները կշարունակեն խորհրդակցել, գնահատել եւ պարզել՝ կարող է արդյոք ՆԱՏՕ-ն իր դերը խաղալ»:
ԱՄՆ-ն դաշնակիցներին կոչ է նաում հրաժարվել Huawei-ի սարքավորումներից՝ պնդելով, որ դա կարող է սպառնալ անվտանգությանը:





























