Եվրամիությունն ավարտել է չկարգավորված բրեքսիտի դեպքում նախապատրաստումը:

Եվրամիությունից առանց համաձայնագրի Բրիտանիայի դուրս գալու  սցենարն անցանկալի է, սակայն Բրյուսելը պատրաստ է դրան, մարտի 25-ին՝ երկուշաբթի, հաղորդել է  Եվրահանձնաժողովը:

Քանի որ ավելի ու ավելի  հավանական է, որ Միացյալ Թագավորությունը ապրիլի 12-ին Եվրամիությունից կհեռանա առանց պայմանագրի, Եվրահանձնաժողովն ավարտել է այդ կապակցությամբ նախապատրաստական աշխատանքները, հաղորդում է DW-ն: 

Մասնավորապես գերատեսչությունը նշել է 13 առանցքային ոլորտների միջոցառումները, մասնավորապես օդային եւ ցամաքային տրանսպորտի, ձկնորսության իրավունքի եւ բանկային ոլորտի կանոնների:

Միեւնույն ժամանակ, այն ընդգծել է, որ տվյալ միջոցները կարող են միայն նվազեցնել անվերահսկելի բրեքսիտից վնասը, սակայն ընդհանուր առմամբ չկանխել դրա պատճառումը:

Այն դեպքում, եթե Միացյալ Թագավորությունը առանց որեւէ գործարքի հեռանա ԵՄ-ից, այն ավտոմատ կերպով կզրկվի ցանկացած անցումային մեխանիզմներից: Դրանից հետո ԵՄ օրենքները այլեւս չեն կիրառվելու Մեծ Բրիտանիայի նկատմամբ, ինչը քաղաքացիների եւ բիզնեսի համար զգալի խնդիրներ կառաջացնի:

Մասնավորապես, երկարատեւ հետաձգումներ են սպասվում ծանրաբեռնված սահմանային անցակետերում, ինչպիսիք են նավահանգիստները եւ Եվրոպական թունելը: ԵՄ ժամանող Բրիտանիայի  քաղաքացիները սահմանափակված կլինեն  90 օրյա բնակության ժամկետով եւ ավելի խիստ անձնագրային վերահսկման կենթարկվեն:

Այն բանից հետո, երբ բրիտանական Համայնքների պալատը հունվարի 15-ին եւ 12-ին մերժեց ԵՄ հետ պայմանագրի նախագիծը, Բրյուսելը համաձայնեց հետաձգել բրեքսիտի օրը, որը նախատեսված էր մարտի 29-ին: ԵՄ-ն պատրաստակամություն էր հայտնել Լոնդոնին  այդ իրադարձության հնարավոր հետաձգման երկու տարբերակ առաջարկել:

Եթե Բրիտանիայի խորհրդարանը աջակցի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու համաձայանգրին այն տեսքով, ինչպես որ այն ներկայացվի քվեարկության, բրեքսիտը կարող է հետաձգվել մինչեւ մայիսի 22-ը: Սակայան եթե բրիտանացի պատգամավորները հավանության չարժանացնեն համաձայնագիրը, բրեքսիտի օրը կտեղափոխվի ապրիլի 12-ին եւ մինչեւ այդ օրը Բրյուսելը Լոնդոնից նոր առաջարկների կսպասի: Համայքների պալատի քվեարկությունը պետք է կայանա մինչեւ մարտի վերջ: