ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերերին աջակցել է Աֆղանստանում 17-ամյա պատերազմն ավարտելու ԱՄՆ ջանքերը: Սակայն նա ընդգծել է, որ Աֆղանստանի կառավարությունը պետք է առաջատար դեր ունենա այդ գործընթացում, հաղորդում է AP-ն:

Գործակալությունը նշում է, Մոգերինիի մեկնաբանությունները արտացոլում են ԵՄ-ի դժգոհությունը այն կապակցությամբ, որ թալիբների հետ  խաղաղ բանակցությունները մինչեւ այսօր սահմանափակում են Աֆղանստանի կառավարության հնարավորությունները: Թալիբները հրաժարվել են ուղղակիորեն խոսել աֆղանական կառավարության հետ՝ այն  ԱՄՆ-ի խամաճիկը համարելով:

Նրա խոսքով, ԵՄ-ն «միշտ եղել է աֆղանցի ժողովրդի կողքին: Նա նշել է, որ ԵՄ-ն աջակցում է «աֆղանական կողմի գլխավորությամբ խաղաղ գործընթացը»: