Արդեն 3 տարի է, ինչ Հեմոդիալիզի բուժման արժեքն անփոփոխ է. Պետությունը մեկ հիվանդի համար վճարում է մոտ 18 հազար դրամ, ինչը ըստ մասնագետների, չի բավարարում դեղորայքի ձեռք բերմանը, ուստի դեղորայքի որոշ քանակություն հիվանդատերերը ստիպված են գնել սեփական գումարով:
«Հեմոդիալիզը շատ թանկարժեք բուժում է, եթե բուժման արժեքի բարձրացում տեղի ունենա, մենք արդեն կկարողանանք գնել նաեւ համապատասխան դեղորայքը, որը հիմա հիվանդներն են գնում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցի տնօրեն Ռաֆայել Խաչատրյանը:
Հիվանդանոցի տեխնիկական հագեցվածությունը բավարար է, մասնագիտական կադրերի խնդիր եւս Գյումրին չունի: Միակ խնդիրն այն է, որ ամբողջ Հայաստանում չկա հեմոդիալիզի սիանսի հաջորդ փուլը՝ դոնորային փոխպատվաստում հնարավոր չէ իրականացնել:
Նշենք, որ հեմոդիալիզը դա արյան արտաերիկամային մաքրումն է՝ սուր իխրոնիկ երիկամային անբավարարության ժամանակ: Հեմոդիալիզի ժամանակ տեղի է ունենում օրգանիզմից տոքսիկ նյութերի ձերբազատում:





























