Գերմանիան վերջին յոթ տարիների ընթացքում առաջին անգամ նորից գլխավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, հաղորդում է DW-ն:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար ՀայկոՄաասն ապրիլի 1-ի առավոտյան Նյու Յորք է մեկնել` Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանին փոխարինելու համար: Գերմանիան եւ Ֆրանսիան համաձայնել են, որ Անվտանգության Խորհրդում իրենց նախագահության ժամկետները, որոնք հաջորդում են իրար, երկամսյա ժամկետում «համատեղ» կլինեն:
Մինչեւ ապրիլի վերջ Գերմանիան կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերը՝ մասնակցելով օրակարգի նախապատրաստմանը եւ մի շարք սեփական թեմաների քննարկումը նախաձեռնելով: Գերմանիայի կառավարությունը արդեն տեղեկացրել է, որ մտադիր է բարձրացնել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են զինված հակամարտությունների ժամանակ կանանց նկատմամբ սեռական բռնությունը, խաղաղության ապահովման գործում կանանց դերը, զինաթափումը եւ սպառազինությունների վերահսկողությունը:
Մաասը նաեւ մտադիր է ուշադրություն հրավիրել ճգնաժամային շրջաններում հումանիտար աշխատողների դրության վրա: «Մենք պետք է դադարեցնենք զինված հակամարտությունների սահմանների ջնջման միտումը, հակառակ դեպքում կարող ենք նոր բարբարոսության մեջ հայտնվել», - ընդգծել է Գերմանիայի ԱԳ նախարարը:





























