Չինաստանի կենտրոնական մասում ձերբակալվել է միեւնույն ժամանակ 19 կնոջ հետ գաղտնի հանդիպող մի տղամարդ, որը գողացել է կանանց խնայողությունները, տեղեկացնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով չինական ԶԼՄ-ներին։

Հենան նահանգի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ մի քանի միայնակ կանայք հայտարարել են այն մասին, որ իրենց խաբել է հարուստ ձեւացած մի տղամարդ։

Կասկածյալը երեխաներ ունի իր խաբեության չորս զոհերից։ Ընդ որում՝ եւս երկուսը հղի են։