«Սահակաշվիլին ԱՄՆ-ի շան ձագն է»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան Washington Post պարբերականի լրագրող Լելի Վեիմութին տված հարցազրույցի ժամանակ:
«Սահակաշվիլին դաժանաբար կասեցնում է ընդդիմության հանրահավաքները, իսկ ԱՄՆ-ը շարունակում է նրա հետ հարաբերությունները: Ինչո՞ւ. Որովհետեւ Սահակաշվիլին ձեր շան ձագն է: Պետք է մեղադրենք ԱՄՆ-ին, քանի որ դուք եք նրանց փողով ապահովում: Չնայած այս ամենին, փոխանցեք ամերիկացիներին, որ բելառուսները նրանց հարգում են: Մենք երբեք երկաթե վարագույր չենք իջեցնի ամերիկացիների առջեւ եւ երբեք չենք խոչընդոտի նրանց այցելությունը Բելառուս»,-հայտարարել է նախագահը:
Լուկաշենկոն լրագրողին ասել է նաեւ, որ երբեք թույլ չի տա, որպեսզի խախտեն Բելառուսի կառավարման համակարգը եւ դարձնեն իրենց հինգերորոդ գաղութը:





























