Հայաստանում, ինչպես եւ աշխարհի շատ այլ երկրներում, մարտի 8-ին նշում են կանանց միջազգային օրը։
20-րդ դարում կոմունիստ Կլարա Ցետկինի կողմից նախաձեռնված կանանց իրավունքների պաշտպանության այս օրն ակտիվորեն նշվել է ինչպես Խորհրդային Հայաստանում, այնպես էլ ԽՍՀՄ ողջ տարածքում։
Անկախության առաջին տարիներին համաժողովրդական սիրելի տոնը համարվեց «սովետական» եւ փորձ արվեց վերացնել այն։ Սակայն արմատացած ավանդույթը՝ մարտի 8-ին ծաղիկներ եւ նվերներ տալ կանանց, ավելի ուժեղ գտնվեց եւ նշվեց մինչեւ այն ժամանակ, երբ Հայաստանի խորհրդարանը 2001 թվականին «վերակենդանացրեց» տոնը։ Այդ օրը կրկին ոչ աշխատանքային հռչակվեց։
NEWS.am-ի աշխատակազմը տոնի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց եւ աղջիկներին, ցանկանում երջանկություն, հաջողություններ եւ հմայիչ ժպիտներ։ Շնորհավոր մարտի 8։





























