Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկել է «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից ներկայացված միջնորդության քննությունը։
NEWS.am–ի տեղեկություններով՝ կալանքի միջնորդությունը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Նշենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:


























