Ապրիլի 5-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնեց, որ նույն օրը ժամը 17.20-ից ժ.17.40-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 9 երթուղու տրոլեյբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, փաստաթղթեր, բանկային քարտեր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս նույն օրը Խանջյան փողոցից գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Կարեն Բ.-ին:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: