Գյանջա-Մոսկվա չվերթի  ինքնաթիռում ուղեւորներից մեկը բորտուղեկցորդին հայտնել  է, որ սրահում ռումբ կա:

Report-ը հաղորդում է, որ օդանավի զննությունից հետո պարզվել է, որ ինքնաթիռում ռումբ չկա: Ռումբի մասին հաղորդած 48-ամյա Ֆիրուզ Աբդուլաեւը ձերբակալվել է:

174 ուղեւորներին տեղափոխող «Ուրալյան ավիաուղիների»  ինքնաթիռը ուղարկվել է Մոսկվա: Փաստի առթիվ քննություն է սկսվել: