Արարատի մարզում, այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:40-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Արմեն Կ.-ն՝ իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 70 QQ 907 համարանիշի ավտոմեքենայով, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի կամրջի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, եւ կամրջից մի քանի մետր շրջվելով, հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը, ուղեւորներ՝ Երասխ գյուղի բնակիչներ, 50-ամյա Վարդուհի Ա.-ն, 55-ամյա Արսեն Թ.-ն եւ Արմաշ գյուղի բնակիչ, 74-ամյա Խորեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: