Կոտայքի մարզում, այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի բնակիչ Արտյոմ Մ.-ն իր վարած BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, Բալահովիտ գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեեւկելի գոտուց, բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն, ապա առաջ ընթանալով, բախվել հարեւանությամբ գործող հյուրանոցային համալիրի գովազդային ցուցանակին, կոտրել այն, եւ առաջ ընթանալով, հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել եւ նրան տեղափոխել Երեւանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան՝ «ժողովրդի լեզվով ասած», «ռասկուլաչիտ» եղած է եղել, չի ունեցել նստատեղ, եւ որպես նստարան, վարորդը օգտագործել է անվահեծը:





























